ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ ԵՎ ՍՐԱՆՈՑԻ ԿԱՄՈւՐՋ (քայլարշավ)
9․11 | 9000Դ | 093 55 14 85
📍 Տավուշի Աճարկուտ գյուղից սկսվում է մեր հրաշալի քայլարշավը դեպի ԿԻՐԱՆՑ վանք: Քարահան գետի վրա տեսնում ենք 12-13-րդ դարերում կառուցված լայնաթռիչք, միակամար քարե տպավորիչ կամուրջը, որը հայտնի է ՍՐԱՆՈՑԻ ԿԱՄՈւՐՋ անունով: Կամրջի աջակողմյան հատվածում մինչ օրս պահպանվել են բնակավայրի ավերակներ: Այնուհետև քայլարշավը շարունակում ենք դեպի աղյուսաշեն ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ (13-րդ դար), որը միջնադարյան Հայաստանի նշանավոր քաղկեդոնական կենտրոններից էր և առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Քայլարշավն ամբողջությամբ անցնում է գեղատեսիլ անտառների միջով՝ հնարավորություն տալով բացահայտել Տավուշի հրաշք անտառներն ու նշված հուշարձանների ճարտարապետական առանձնահատկությունները:
👣 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 21 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։
⏰ Մեկնում՝ 07:00, վերադարձ՝ մոտ 22:00
🏘 Մեկնելու վայր՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 9000 դրամ, որը ներառում է՝
- տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ),
- պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը:
__________________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝
https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour
You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:
Also check out other
Trips & Adventurous Activities in Yerevan.